20:28 Ռոնալդուն նորից կհագնի Յունայթեդի մարզաշապիկը | ![]() |
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս նորից կհագնի իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը։ Ֆուտբոլիստը մասնակցելու է Ռիո Ֆերդինանդի կազմակերպած հոբելյանական հանդիպմանը՝ նվիրված «կարմիր սատանաների» կազմում իր ելույթների 10 ամյակին, հաղորդում է The Sun-ը։ Ինչպես հայտնում է պարբերականը, տոնակատարության մաս կկազմեն մի քանի ցուցադրական հանդիպումներ և բարեգործական ակցիաներ։ Միջոցառումների ստույգ ժամանակացույցը պարզ կդառնա «Եվրո-2012»-ի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2009թ.։ | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |