Մենյու
Մուտք
Հարցում
Ինչպես եք վերաբերվու Ռոնալդուի և Շեյկի հարաբերություններին ?
Մինի-չատ
ОК
Վիճակագրություն

Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Գրանցվածներ: 0
Օրացույց
«  Июнь 2025  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Որոնում

Ռոնալդուն վերջնական որոշում է կայացրել հեռանալ Ռեալից
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտանո Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի...

Ֆերգյուսոն. Միգուցե Ռոնալդուին ձեռք կբերենք այն ժամանակ, երբ նա 39 տարեկան կլինի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ Մադրիդի «Ռեալի»...

Եթե գրավեմ Մանչեսթեր Յունայթեդի դարպասը,ապա չեմ տոնի.Ռոնալդու
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ առաջվա պես կարոտում է...

Ռոնալդուն զգուշացնում է լրատվամիջոցներին
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է մամուլի հրապարակումներին...

Կենսագրությունը

Կրիշտիանու Ռոնալդու դուշ Սանտուշ Ավեյրուն ծնվել է 1985թ. փետրվարի 5-ին,Մադեյրա կղզու Ֆենշուալ քաղաքում:
8 տարեկան հասակում հայրենի քաղաքում գտնվող «Անդորինայում» հաշվապահ աշխատող Ռոնալդուի հայրը`Ժոզե Դինիշ Ավեյրուն,որդուն տարավ այդ թիմի մանկապատանեկան դպրոց:Երկու տարի անց հրաշամանուկին նկատեցին «Սպորտինգի» ղեկավարները, սակայն ժամանակից առաջ ընկնել չկամեցան:Կրիշտիանոի համար սկսեցին պայքարել կղզու երկու թիմերը` «Մարիտիմուն» և «Նասիոնալը»,արդյունքում 10-ամյա Ռոնալդուն հայտնվեց «Նասիոնալում»:

Վեց ամիս անց «Նասիոնալի» և «Սպորտինգի» միջև իսկական պատերազմ սկսվեց:«Սպորտինգից» կղզի փախավ երիտասարդ ֆուտբոլիստ Ֆրանկուն,նրա համար «լիսաբոնյան առյուծները» 13000 դոլար պահանջեցին,«Նասիոնալը» չուներ նման փողեր,սակայն պարտքն ուշ թե շուտ վերադարձնել է պետք: Ահա և «Սպորտինգին» հանձնվեցին Կրիշտիանուի բոլոր իրավունքները:Որպեսզի փոքրիկն ավելի արագ հարմարվի նոր միջավայրին,այնպես արեցին, որ նրա մայրը`Դոլորես Ավեյրուն աշխատի ակումբի համակարգում:2001թ. « Սպորտինգի» գլխավոր մարզիչ` Լ. Բոլոնին շատ արագ հայտնաբերեց,որ թիմի երիտասարդական կազմում հանդես եկող փոքրիկն իր խաղային տվյալներով գերազանցում է հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների:Հազիվ 16-ը բոլորած Ռոնալդուին Բոլոնին ներգրավեց Պորտուգալիայի առաջնության խաղերին:

Մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության շնորհիվ ֆուտբոլային աշխարհն ավելի լավ ճանաչեց Կրիշտիանու Ռոնալդուին: 
Հաջորդ տարի Բոլոնին գտավ,որ եկել է Ռոնալդուի ժամանակը:Առաջին իսկ խաղը,«Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի մրցաշարի 3-րդ որակավորման փուլի հանդիպումն էր.իսկ չորս օր անց Պորտուգալիայի առաջնության շրջանակներում անդրանիկ խաղն անցկացրեց «Մորեյրենսեի» դեմ` մրցակցի դարպասը գրավելով երկու անգամ: 
Բոլորի համար անսպասելիորեն Ռոնալդուն հայտնվեց «Մանչեստեր Յունայթեդի» կազմում: 2003թ. մանկունիանցիները Մադրիդի «Ռեալին» վաճառեցին Դեվիդ Բեքհեմին և ընդհամենը օրեր անց նրա փոխարեն ձեռք բերեցին արագավազորդի տվյալներ ունեցող, 18-ամյա թինեյջեր Կրիշտիանու Ռոնալդուին: 
«Մանչեստեր Յունայթեդը» Ռոնալդուի համար «Սպորտինգին» վճարեց 17.5 մլն.եվրո:Ռոնալդուն իր նոր թիմում ստացավ Բեքհեմի 7 համարի մարզաշապիկը:Չնայած,որ անձամբ Ռոնալդուն ցանկանում էր ստանալ 28 համարը`որով նա խաղում էր հարազատ «Սպորտինգում» :

Նոր թիմում պորտուգալացի «ոսկե տղան» անմիջապես, ի լուր ամենքին,հայտարարեց իր մասին: Արագությունն ու յուրօրինակ դրիբլինգը նրան նկատելի դարձրին Ֆերգյուսոնի թիմում:Մանկունիացիների կազմում անցկացրած առաջին իսկ խաղում Կրիշտիանուն փայլեց իր ողջ հմայքով:«Մանչեստեր Յունայթեդը» «Բոլթոնին» հաղթում էր 1-0 հաշվով, 60-րդ րոպեին Ռոնալդուն մտավ փոխարինման,մանկունիացիները խաղը շահեցին 4-0 հաշվով: 
Այդ խաղից ընդհամենը մեկ շաբաթ անց նա հրավիրվեց Պորտուգալիայի հավաքական: Ղազախների հետ խաղում նա փոխարինման մտավ իր կուռքի`Լուիշ Ֆիգուի փոխարեն: Եվրո-2004-ում ֆուտբոլային աշխարհը նրանում տեսավ պատրաստի աստղի:Միայն եզրափակիչում Ռոնալդուն իր սուր անցումներով չկարողացավ կոտրել հունական պարիսպը:Մունդիալ-2006-ի 1/4-րդ եզրափակիչ փուլում,Անգլիացիների հետ խաղում եղավ Ուեյն Ռունիի հետ կապված տհաճ միջադեպը:Հանդիպման 62-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնում գնդակի համար պայքարում էին Ռունին ու Ռիկարդու Կառվալյուն:Անգլիացու օգնությամբ պորտուգալացի պաշտպանը հայտնվեց խոտածածկին:Սա էլ բավական չէր Ռունին միտումնավոր ոտքով հարվածեց Կառվալյուին: Մինչ գլխավոր մրցավար Օրասիո Էլիսոնդոն մոտենում էր Ռունիին,Ռոնալդուն բավականին կրքոտ ցույց էր տալիս, որ արգենտինացի մրցավարը պետք է հեռացնի անգլիացի հարձակվողին:

Անգլիացի ֆուտբոլասերներն ավելի հեռուն գնացին:Նրանք Ռոնալդուին սպառնացին,որ հաշվեհարդար կտեսնեն նրա հետ եթե պորտուգալացին վերադարնա Մառախլապատ Ալբիոն: Ֆերգյուսոնը Մադեյրա կղզի ուղղարկեց Կառլուշ Կեյրուշին: Նա Ռոնալդուի մոր `Մարիա Դոլերեսի հետ կարողացավ համոզել Կրիշտիանուին,որպեսզի նա վերադառնա Մանչեսթր:Վերադարձավ և ճիշտ արեց,քանի որ 2006-07 մրցաշրջանը դարձավ նրանը:Ուեյն Ռունիի հետ ձեռք սեղմելուց հետո Ռոնալդուն մի իսկական իրարանցում առաջացրեց Պրեմիեր Լիգայում:Նրա օգնությամբ «Մանչեսթր Յունայթեդը» մի քանի տարվա դադարից հետո վերադարձրեց չեմպիոնական կոչումը,այդ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցեց 34 հանդիպման`դառնալով 17 գոլի հեղինակ:Հաջորդ երկու մրցաշրջաններում ևս Ռոնալդուն «Մանչեսթր Յունայթեդի» հետ դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն: 
2007-08թթ «Մանչեսթր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայի գավաթը,եզրափակիչում գրավելով «Չելսիի» դարպասը:

2008թ. Ռոնալդուն դարձավ «Ոսկե Գնդակի» դափնեկիր:Ինչպես նաև ՖԻՖԱ-յի որակաորման համաձայն արժանացավ մոլորակի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին: 
«Մանչեսթր Յունայթեդի» կազմում Ռոնալդուն անցկացրած 291 խաղերում խփել է 118 գոլ:2009թ. ամռանը,երկարատև բանակցություններից հետո «Մանչեսթր Յունայթեդի» ղեկավարությունը,այնուհանդերձ որոշեց պորտուգալացուն վաճառել «Ռեալին»:«Արքայական ակումբը» Ռոնալդուի համար վճարեց ռեկորդային գումար` 94 մլն եվրո: 
Ռոնալդուն առաջին պաշտոնական գոլը «Ռեալի» կազմում խփել է 2009թ. Իսպանիայի առաջնության հենց առաջին տուրում` «Դեպորտիվոյին»: 
Եվ ահա,մինչև օրս Ռոնալդուն շարունակում է իր հիանալի ելույթները «Արքայական ակումբում»:

Ռոնալդուն նաև կանոնավորապես մասնակցում է բարեգործական ակցիաներին,մասնավորապես օգնում է տարերային աղետներից տուժածներին: