Մենյու
Մուտք
Հարցում
Ինչպես եք վերաբերվու Ռոնալդուի և Շեյկի հարաբերություններին ?
Մինի-չատ
ОК
Վիճակագրություն

Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Գրանցվածներ: 0
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Որոնում

Գլխավոր » 2011 » Ноябрь » 20 » Ռոնալդուն հերոսացվում է Պորտուգալիայում

22:05
Ռոնալդուն հերոսացվում է Պորտուգալիայում
Կրիշտիանուն որոշիչ խաղում բացեց խաղի հաշիվը արդեն 8-րդ րոպեին տուգանայինից կատարած հուժկու հարվածով:

Պորտուգալիայում բոլոր նորությունների գլխավոր հերոսն է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց հավաքականի 6 գոլերից 2-ը:

«Մոլորակի հերոսները» ("Los héroes de la Luz"). այսպես բնութագրեց հավաքականին «A Bola» հայտնի պարբերականը, որը իր էջերի մեծ մասը հատկացրել էր հենց այս խաղին, իսկ խաղի հերոսներից ամենաշատը հերոսացրել էր Կրիշտիանու Ռոնալդուին:$CUT$
Հարձակվողը նախ 8-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ երկրորդ կեսում խփեց թիմի հերթական գոլը, բացի այդ էլ ամբողջ երեկոյի ընթացքում վտանգի տակ էր պահում մրցակցի դարպասը:

Պորտուգալիայի ամենահայտնի պարբերական «Record»-ը գրել էր, որ «Ռոնալդուն ոգեշնչված էր հավաքականի հաջողության համար», բացի այդ էլ պարբերականը համարձակվել էր գրել, որ Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է Պորտուգալիայի ողջ պատմության ընթացքում:
Հավաքականի ավագի համար սա վեցերորդ դուբլն էր հավաքականի կազմում, իսկ նախկինում նա երկուական գոլ էր խփել Ռուսաստանին (7-1), Արաբիային (3-0), Ադրբեջանին (3-0), Բելգիային (4-0) ու Կիպրոսին (4-0):
Թերթերը նաև առիթը բաց չթողեցին, որ նշեին, թե ինչքան արդյունավետ է եղել Ռոնալդուի խաղը հավաքականում այս տարի, քանի որ նա խփել է 7 գոլ:

«A Bola» թերթը նաև եզրակացություն է արել, որ «կարծես թե թեորիա է այն, որ Ռոնալդուն միայն ու միայն լավ է խաղում ու շատ գոլեր է խփում «Ռեալի», դրանից առաջ էլ՝ «Յունայթեդի» կազմում»:
Դիտումներ: 249 | Ավելացրել է: cristiano-ronaldo | Գնահատական: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Ավելացնել մեկնաբանություն
Бесплатный конструктор сайтовuCoz