Մենյու
Մուտք
Հարցում
Ինչպես եք վերաբերվու Ռոնալդուի և Շեյկի հարաբերություններին ?
Մինի-չատ
ОК
Վիճակագրություն

Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Գրանցվածներ: 0
Օրացույց
«  Ноябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Որոնում

Գլխավոր » 2011 » Ноябрь » 10 » ՌՈՆԱԼԴՈւՆ ՀԱՍԱՎ ՌՈՆԱԼԴՈՅԻՆ

20:40
ՌՈՆԱԼԴՈւՆ ՀԱՍԱՎ ՌՈՆԱԼԴՈՅԻՆ

Պորտուգալացին արդեն ներառվել  է ակումբի պատմության մեջ լավագույն 13 ռմբարկուների ցանկում: Ռոնալդուի հաջորդ «զոհերը» Պահինյոն ու Խուանիտոն են, որոնք 121 գոլ են խփել «Ռեալի» կազմում:

«Ռեալի» կազմում Կրիշտիանու Ռոնալդուն 106 խաղում 104 գնդակ է խփել՝ հավասարվելով ակումբի լեգենդներից մեկի՝ բրազիլացի Ռոնալդոյի ցուցանիշին:

Երկու մրցաշրջանից մի փոքր ավել գտնվելով «Ռեալում»՝ Ռոնալդուն արդեն դասվում է ակումբի պատմության լավագույն 13 ռմբարկուների շարքին: Նրա հաջորդ «զոհերը» Պահինյոն ու Խուանիտոն են, որոնք 121 գոլ են խփել «Ռեալի» կազմում: Միայն վերջին երկու խաղում պորտուգալացի գոլահարը հինգ գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Ընդհանրապես, թիմի հարձակվողական գիծը հիանալի տպավորություն է թողում այդ տարի՝ Բենզեման 9 գնդակ է խփել, Իգուաինը՝ 11: Ստացվում է, որ այս երեք ֆուտբոլիստները միասին 37 գնդակ են խփել:

Կրիշտիանու Ռոնալդուն  գերազանց գոլային արդյունավետություն է ցուցադրում այս տարի՝ Լա լիգայի առաջին 11 խաղերում 13 գնդակի ցուցանիշով: Անցած մրցաշրջանում  առաջնության այս ժամանակահատվածում 11 գոլ էր խփել, իսկ «արքայական» թիմում իր առաջին տարում 5 գնդակ էր հեղինակել նույն հատվածում:


Դիտումներ: 282 | Ավելացրել է: cristiano-ronaldo | Գնահատական: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Ավելացնել մեկնաբանություն
Бесплатный конструктор сайтовuCoz