Գլխավոր »
2011 » Декабрь » 1 » Ռոնալդու. Հանգիստ եմ վերաբերվում երկրպագուների վանկարկումներին
22:02 Ռոնալդու. Հանգիստ եմ վերաբերվում երկրպագուների վանկարկումներին |
 |
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ շատ հանգիստ է վերաբերվում այն երկրպագուներին, ովքեր խաղերի ժամանակ վանկարկում են Լիոնել Մեսսիի անունը։ Վերջերս «Ռեալի» մրցակիցների երկրպագուները հանդիպումների ժամանակ բղավում են «Բարսելոնայի» առաջատարի անունը՝ փորձելով հունից հանել Ռոնալդուին և, այդպիսով, ինչ-որ կերպ ազդել նրա խաղի վրա։
Սակայն «Ռեալի» աստղի խոսքերով՝ դա ամենևին էլ չի խանգարում նրան։ «Ես չափազանց հանգիստ եմ վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում տրիբունաներում։ Այդ մարդկանց պահվածքը չի սադրում ինձ և չի ազդում իմ խաղի վրա, ես չեմ մտածում նրանց մասին» - Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Eurosport.ru-ն։
|
Դիտումներ: 237 |
Ավելացրել է: cristiano-ronaldo
| Գնահատական: 5.0/2 |
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|