14:15 Ռեալում Ռոնալդուին չեն պաշտպանում | ![]() |
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի բացառում, որ ընթացիկ մրցաշրջանն իր համար, այնուամենայնիվ, վերջինը կլինի ակումբում: Այդ մասին հայտնել են իսպանական լրատվամիջոցները: Շրջանառվող լուրերի համաձայն` ներկա դրությամբ ավելի հավանական է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կլքի «արքայական ակումբ»-ը, քան կերկարաձգի պայմանագրի ժամկետը: Ռոնալդուն, մասնավորապես, դժգոհ է 2 երևույթներից: Նախ՝ նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես նախորդ մրցաշրջանում չարժանացավ բարձր պարգևների` իր ակտիվում ունենալով 46 գոլ և հատուկ ներդրում ունենալով թիմի չեմպիոն դառնալու գործում: Բացի այդ՝ Ռոնալդուի վրա ազդեցություն է գործել նաև «Լևանտե»-ի դեմ արտագնա հանդիպմանը տեղի ունեցած միջադեպը: «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց և հանդես եկավ միայն հայտարարությամբ, որի միջոցով պաշտպանում էր Պեպեին: Քրիշտիանուն հայտնում է, որ «Ռեալ»-ն իրեն պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում և չի պաշտպանում:
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |