21:24 Կրիշտիանո Ռոնալդուն` Ոսկե խաղակոշիկի դափնեկիր | ![]() |
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որը տրվում է Եվրոպայի լավագույն ռմբարկուին: Պորտուգալացին հեղինակավոր մրցանակին արժանացավ նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում խփած 40 գոլերի շնորհիվ: Հիշեցնենք, որ նա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը առաջին անգամ ստացել է 2008 թվականին, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մադրիդի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում: Այս մասին հաղորդում է AS-ը: Ռոնալդուն 2010/11 մրցաշրջանում խփած 40 գոլի արդյունքում արժանացել է 80 միավորի, երկրորդ տեղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին է' 32 գոլ (62 մ.), երրորդ տեղը կիսել են «Ուդինեզեի» առաջատար Անտոնիո դի Նատալեն և «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը' 28-ական գոլ (56 մ.): «Անհատական մրցանակ ստանալը հրաշալի է, սակայն ինձ համար շատ ավելի կարևոր են թիմային տիտղոսները, բացի այդ առանց խաղընկերներիս օգնության ես չէի կարող նվաճել «Ոսկե խաղակոշիկը»: Մեր թիմը միասնական է և պատրաստ է պայքարել բոլոր մրցանակների համար: Առջևում մեզ սպասվում է մրցաշրջանի ամենաբարդ հատվածը, բայց ես կարծում եմ, որ այս տարին «Ռեալի» համար հաջող է լինելու և մենք շատ բանի ենք հասնելու»,- Կրիշտիանո Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |