22:10 Կասիլիասի համար լավագույնները Մոուրինիոն և Ռոնալդոն են | ![]() |
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլիասը, կատարել է իր քվեարկությունը՝ 2011 թ. լավագույն մարզչի և լավագույն ֆուտբոլիստի համար: Իկեր Կասիլիասը գտնում է, որ 2011 թ. լավագույն մարզչի կոչմանը արժանի է իր ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Այնուհետև նա տվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, իսկ հետո՝ Չելսիի մարզիչ Վիլաշ Բոաշի անունները: Ըստ Կասիլիասի, լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է իր խաղընկեր Քրիստիանո Ռոնալդոն, որին հաջորդում է Մեսութ Օզիլն ու Լիոնել Մեսսին: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |