15:59 Բարսելոնայի փոխնախագահ. Մենք կարիք չունենք գնել Ռոնալդուին | ![]() |
Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ իրենց ակումբը կարիք չունի գնելու Ռոնալդուին: «Մենք կարիք չունենք գնել Ռոնալդուին: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է, համաշխարհային մակարդակի աստղ, բայց մենք ունենք Մեսսի, ով աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է», - փոխնախագահի խոսքերն է մեջբերում Marca-ն: Հիշեցնենք, որ Ռոնալդուն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: 2009 թվականին պորտուգալացուն ձեռք բերելու համար «Ռեալը» 80 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել «Մանչեսթեր Յունայթեդին»: Անցած մրցաշրջանում Ռոնալդուն խփած 40 գոլով դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու և արժանանացավ նաև «Ոսկե խաղակոշիկին»: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |